Նախօրեին Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ են տեղի ունեցել. խուզարկել են ավագանու անդամության թեկնածու առաջադրված չորս անձանց տները: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և այլ գործողություններ։               
 

Ձեր ինքնիշխանությունը կտրեմ ռեալպոլիտիկով

Ձեր ինքնիշխանությունը կտրեմ ռեալպոլիտիկով
30.06.2025 | 14:02

Աշխարհում չկա որևէ պետություն, որը լիարժեք ինքնիշխան որոշումներ է կայացնում։

Ամեն մի մեծ կամ փոքր երկիր ստիպված է հաշվի առնել տարածաշրջանային և միջազգային իրողությունները։ Միայն այդ գործոնները գնահատելուց հետո են կայացվում որոշումները։ Շատ հաճախ պետությունները մնում են այդ որոշումների գերին, երբեմն էլ՝ փոխում են իրենց նախնական որոշումները։

Ամենաթարմ օրինակը՝ ԱՄՆ-ը ցանկանում էր և արդեն սկսել էր բանակցություններ Իրանի հետ՝ խուսափելով ցանկացած ռազմական լուծումից։

Սակայն Իսրայելը ձևավորեց այնպիսի աշխարհաքաղաքական միջավայր, որ Վաշինգտոնը չկարողացավ շարունակել իր նախապես գծած դիվանագիտական ուղին։

Հիմա ասեք՝ ամբողջապես սուվերեն որոշում կայացնո՞ւմ է ԱՄՆ-ը, թե՞ ոչ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1582

Մեկնաբանություններ